Career English Track. Խոսիր։ Ազդիր։ Բանակցիր։
Անգլերեն իմանալը մի բան է, իսկ անգլերենով ներկայանալը, միջազգային հարցազրույց անցնելը, մարդկանց վրա ազդելը ու արժեքդ բանակցելը՝ այլ բան։
Սա հերթական ընդհանուր անգլերենի դասընթաց չէ։ Այստեղ գործնականում փորձում ես այն զրույցները, որոնք կարող են ուղիղ ազդել քո կարիերայի վրա։
Գին 40 000 AMD
- Ամսաթվեր
- 22, 24, 26, 29 սեպտեմբերի և 1 հոկտեմբերի 2026
- Ժամ
- 19:30
- Հայտը մինչև
- 18 սեպտեմբերի 2026, 18:00
- Անդամներ
- 15% վաղ արժեք մինչև 12 սեպտեմբերի 2026 Պրոմոկոդը խնդրիր ակումբի Telegram չաթում։ Եթե դեռ չաթում չես, հայտ ուղարկիր Միացիր ակումբին, մոդերատորը քեզ կավելացնի։
Ինչ կա հինգ հանդիպումներում
01 Ներկայացրու քեզ բարձր խաղադրույքի իրավիճակներում 75–90 րոպե
Պարզ բացատրիր դերդ, փորձդ ու ազդեցությունդ՝ առանց տեխնիկական ժարգոնում կորչելու։
02 Մտածիր ռեկրուտերի պես. միջազգային հարցազրույց 75–90 րոպե
Վարժիր վարքային և իրավիճակային հարցերը STAR+L-ով։
03 Լսելու արվեստը. Chris Voss-ի բանակցություն I 75–90 րոպե
Արտացոլում, պիտակավորում, կենդանի լռություն ու այլ հնարքներ, որ փոխում են լսելու ու պատասխանելու ձևդ։
04 Ազդեցության արվեստը. Chris Voss-ի բանակցություն II 75–90 րոպե
Սովորիր անհամաձայնության միջով անցնել, ավելի լավ հարցեր տալ և ազդել զրույցի վրա։
05 Իմացիր քո արժեքը. աշխատավարձ և առաջխաղացում 75–90 րոպե
Կառուցիր քո փաստարկը և մասնագիտորեն բանակցիր վարձատրությունը, պարտականություններն ու կարիերայի աճը։